13 Հունվարի, 2020
 Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հրավիրվել է ՀՔԾ։ Նա Tert.am-ի հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե ինչի համար են իրեն հրավիրել. «Մի մասը նախաքննության գաղտնիք է, մի մասը… պետք չի այս փուլում ինչ-որ բան ասել։ Կուզեի իմանալ՝ ով է ձեզ տեղեկացրել այս քննչական գործողությունների մասին, որովհետեւ այս ամեն ամբողջը պետք է գաղտնիության պայմաններում լինի»,-ասաց նա:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

 

 

kotayk

Լրահոս