12 Օգոստոսի, 2021

Երեկ, օգոստոսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Հայկ Գևորգյանը իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Թումանյան և Գորկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիր քաղաքի բնակիչ 73-ամյա Խաչիկ Մխիթարյանին։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ․ Գևորգյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։

kotayk

Լրահոս