1 Փետրվարի, 2021
Հունվարի 29-ին Ոստիկանության Գուգարքի բաժին է ահազանգել Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Սամվել Խ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 01։25-ի սահմաններում, իր տան նկուղում պայթյունի ձայն է լսել։ Իջնելով նկուղ՝ նա նկատել է, որ այնտեղ հրդեհ է բռնկվել, որը իրենց ուժերով մարել են։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը նշված հասցե են մեկնել Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվը խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։ Արդեն տեղում Սամվել Խ․ն ոստիկաններին հայտնել է, որ կրակի մարման ժամանակ ինքը բենզինի հոտ է առել ու ունի կասկածներ, որ այդ ամենը դիտավորյալ է արվել։ Փաստի առթիվ գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են փորձաքննություններ, ինչպես նաև պարզվում է վնասի չափը։

Սամվել Խ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը ՀՀ ՊՆ ծառայող է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

kotayk

Լրահոս