7 Ապրիլի, 2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ռ. Քոչարյանի հայցադիմումը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին է: Հայցը ներկայացվել է ապրիլի 3-ին, մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Դատական նիստի օր դեռ նշանակված չէ:

kotayk

Լրահոս