18 Մարտի, 2020

Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը 20,000,000 դրամ է փոխանցել՝ կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարմանն ուղղված ՀՀ Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։

Այս մասին տեղեկանում ենք սուպերմարկետների ցանցի ֆեյսբուքյան էջից:
Գրառման մեջ նաև ասվում է.

«Ինչպես քիչ առաջ նշել է առողջապահության նախարար

Arsen Torosyan-ը, գումարը կուղղվի բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա ։

Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը, իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, մշտապես աջակցություն է ցուցաբերում նման հասարակական կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններին։
Առողջ եղեք»:
kotayk

Լրահոս