12 Սեպտեմբերի, 2017
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 16-ին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքն է։ Մեր տեղեկություններով, Կարենի ընտրյալը՝ Լիլիթը, սովորական հայկական ընտանիքից է։ Հարսանեկան խնջույքը կայանալու է «Սաֆիսա» հանդիսությունների սրահում, որտեղ սովորաբար բոլոր մոսկվաբնակ հայ մեծահարուստներն անցկացնում են իրենց միջոցառումները։

Ի դեպ, Կարապետյանի ավագ որդու՝ Սարգսի հարսանիքը ևս այդ ռեստորանում է կայացել։ Այն ժամանակ գրվեց, որ հայերը զվարճանում են ադրբեջանական ռեստորանում: Հարսանիքին մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ են հրավիրված Հայաստանից՝ սկսած նախագահից, կաթողիկոսից, վարչապետից, Սամվել Ալեքսանյանից մինչև Կարապետյանների ընտանիքի հետ մտերիմ ներկա և նախկին պաշտոնյաներ՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Բեգլարյան և այլք։

Ի դեպ, երեկ արդեն instagram-ում հայտնվել էին լուսանկարներ։ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևը, գրել էր. «Ապագա հարսնացու Լիլիթը՝ ևս մեկը Կարապետյաններից», և հրապարակել Լիլիթի նախահարսանեկան խնջույքից մի լուսանկար»:

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս