27 Հուլիսի, 2018
Այս պահին Երկիր մեդիա հեռուստաալիքով ցուցադրվում է մարտի 1-ի գործով մեղադրյալ  Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը:

Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Իր խոսքում նա նշում է, որ իր նկատմամբ ներկայացրած մեղադրանքը հորինված է եւ շինծու:

«Վաղը, մյուս օր կարող եմ հայտնվել բանտում: Կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչեւ վերջ»,- ասում է նա՝ ավելացնելով, որ դա նվեր կլինի Ադրբեջանին, որովհետեւ երբ ինքն էր Արցախի նախագահը, Արցախը փառահեղ հաղթանակ է տարել, եւ երբ զբաղեցրել է ՀՀ նախագահի պաշտոնը, երկիրը տնտեսական լուրջ աճ է ունեցել:

Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ այս ամենը ոչ թե Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելու ցանկություն է, այլ իրեն քաղաքական գործունեություն ծավալելուց չեզոքացնելու փորձ:

kotayk

Լրահոս