13 Մարտի, 2021
«Դիտեցի Անվտանգության խորհրդի քարտուղարի հարցազրույցը: Ըստ էության, Արմեն Գրիգորյանը պատասխանեց բոլոր այն հարցերին, որոնց կարող էր պատասխանել «Իմ Քայլի» ցանկացած պատգամավոր, ընդ որում` պատասխանեց այդ խորության եւ այդ ոճի շրջանակներում:
Բոլոր այն հարցերը, որոնց պատասխանները ակնկալվում էին անվտանգության խնդիրներով զբաղվող պաշտոնյաից, մնացին անպատասխան: Երեսուն տարվա անկախ պետականություն ունեցող երկրի համար սա պարզապես ողբերգություն է: Այդ անձը իր զբաղեցրած պաշտոնի հետ կապ ունի այնքան, որքան Փաշինյանը վարչապետ լինելու, Միրզոյանը՝ ԱԺ նախագահ եւ այսպես շարունակ», – գրում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ:

 

 

kotayk

Լրահոս