27 Մարտի, 2021

Ռուս բլոգեր, War Gonzo պրոյեկտի ղեկավար Սեմյոն Պեգովը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ մոտակա ժամանակներում մի նոր ու հսկայածավալ պատերազմ է սկսվելու, որի սլաքներն ուղղված են լինելու Իրանի, այնուհետև Ռուսաստանի դեմ։

Պատերազմում մեր գրանցած պարտության պատճառը մի քանի շերտերի է բաժանում ռուս բլոգերը։ Նա նշում է, որ պատճառներից մեկը նաև նախկին էլիտաների կողմից ժամանակակից բանակ չկառուցելն էր ու բերում է Իսրայելի օրինակը։ Ընդ որում, բլոգերը նշում է, որ պատերազմի ժամանակ հայկական բանակն ավելի շատ անցյալի բանակ էր, քան թե ապագայի։

Պեգովը նշում է, որ Հայաստանում հիմա ուժեղ են ԱՄՆ-ի ու «սորոսական» ֆոնդերի ազդեցությունը և շատ մարդկանց պարզապես հիմարացրել են ու այդ մարդիկ նոր են սկսել հասկանալ, թե ինչ հետևանքներ են ունեցել իրեն մասնակցությունը այս գլոբալ դավաճանականան գործողություններին։ Բլոգերը, սակայն, անուններ չի նշում, ասում է, որ չի ուզում ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։

War Gonzo-ի ղեկավարը համոզված է, որ բարձրաստիճան պաշտոնյանների մեջ բազմաթիվ մարդիկ են եղել, ովքեր հանդիսացել են թե նախկինում,թե հիմա ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալներ և իրենց հերթին համագործակցել են թե Թուրքիայի,թե Իսրայելի հետ։ Նա համոզված է, որ Արցախյան պատերազմը պլացդարմ էր՝ Իրանին ու Ռուսաստանին հարվածելու համար։

Ինչ վերաբերում է հաջորդ պատերազմին, Սեմյոն Պեգովը վստահ է, որ գարնանը Արցախում Ադրբեջանը որոշակի բախումներ կհրահրի ու տարբեր պրովոկացիաներ կդիմի։ վերջինս, սակայն, կարծումէ , որ լայնածաված ռազմական գործողություններից,թե Ադրբեջանը, թե Թուրքիան կխուսափեն։ բայց, նա ենթադրում է, որ գարնանը լարվածությունը կաճի Արցախում, իսկ Արդբեջանը կարող է լոկալ բախումների գնալ, որպեսզի լարվածությունն էլ ավելի մեծացնի։

Արցախյան պատերազմի չհրապարակված բացառիկ կադրերով ֆիլմի մասին էլ ասաց,որ Հայաստանում ու Արցախում հասարակությունը կկարողանա տեղեկանալ ու տեսնել այն, ինչ հնարավոր չէր նախկինում։

kotayk

Լրահոս