Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, հրապարակեց նրա խափանման միջոցի հարցով որոշումն ու բավարարեց ներկայացված միջնորդությունը։
Հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։
Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։