Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը հաստատում է՝ ադրբեջանցիները մուտք են գործել Սոթքի հանքի տարածք։
«Ինֆորմացիան ճիշտ է, բայց այնպես չէ, որ այս պահին կրակոցներ կամ ինչ-որ հարձակում է, եկել են, դիրքավորվել են ու պահանջել են տարածքն ազատել։ Հիմա բանակցություններ են գնում», – Aysor.am-ի հետ զրույցում ասել է Սոթքի համայնքապետ Հակոբ Ավետյանը։
Նա նշել է , որ առանց ռուս խաղաղապահների իրավիճակը չի կարող լավ ավարտվել։
Ավետյանի խոսքով՝ հանքի աշխատակիցները լքում են տարածքը, սակայն որևէ մեկին որևէ վտանգ չի սպառնում։