9 Սեպտեմբերի, 2020
Այսօր, սեպտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի մասում սուր կտրող-ծակող գործիքի հարվածից ստացած վնասվածքով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ բժիշկների հերթապահ խումբն իրենց մոտ է տեղափոխել մի երիտասարդի։
 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։

Ավելին՝ այստեղ

kotayk

Լրահոս