19 Օգոստոսի, 2020
2016 թ. ապրիլյան գործողությունների ժամանակ Ադրբեջանի թռչող սարքերը Ստեփանակերտ չեն հասել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Որևէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել, այդ ոչնչացված անօդաչու թռչող սարքերն առավելագույնը եղել են առաջին գծից 10-11 կմ հեռավորության վրա»,- ասաց նա։

Ի պատասխան Սարգսյանի՝ Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թող ստեփանակերտցիներն իմ փոխարեն պատասխանեն` 2016-ին հակառակորդի ԱԹՍ-ներ հասե՞լ են մայրաքաղաք, թե՞ ոչ»,- գրել է նա։

Ըստ էության, Արցախի նախագահի մամլո խոսնակն ուզում է ասել, որ Սերժ Սարգսյանը կրկին սխալվում է, ինչի մասին կարող են փաստել ստեփանակերտցիները։

Սակայն, 3-րդ նախագահին պետք է հիշեցնել դեռևս 2016 թ. ապրիլի 8-ին տարածված տեղեկություններն ու հրապարակված լուսանկարները, որոնք փաստում են, որ ՊԲ-ն Արցախի երկնքում խոցել էր ադրբեջանական գրոհային անօդաչու թռչող սարք, որը խոցվել էր ՊԲ հակաօդայինների կողմից։

Ավելին, այդ մասին գրել էր նաև ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ ապրիլի 7-ի ուշ երեկոյան Ադրբեջանի անօդաչու թռչող սարք է հայտնվել Ստեփանակերտի տարածքում այն ժամանակ, երբ ԵԱՀԿ համանախագահները հանդիպում էին ունենում ԼՂՀ նախագահի հետ։

 

kotayk

Լրահոս