26 Հուլիսի, 2021

Այսօր, հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափի հարևանությամբ ջրի ափին կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Գեարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և Ոստիկանության Սևանի բաժնին պետ Սուրիկ Ջանիկյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Լևոն Նազարյանի գլխավորությամբ։  Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 60-65 տարեկան կնոջ դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  Փաստի առթիվ քննիչ Լ․ Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

kotayk

Լրահոս