29 Նոյեմբերի, 2020

Վալերի Օսիպյանը մոռացել է, ոնց էր արցունքախառն բոլորին պատմում, որ իր կենդանի լինելու համար պարտական է Նիկոլ Փաշինյանին։

2016թ. ՊՊԾ գնդի գրավման ժամանակ,երբ ինքը պատանդ էր, իր պատմելով, Նիկոլ Փաշինյանի այնտեղ լինելն է իրեն փրկել մահից։

Ցավալի է, որ նա ասում էր՝ իմ տան անդամները ամեն օր աղոթում է Նիկոլ Փաշինյանի համար, ես իրեն իմ ողջ կյանքով եմ պարտք, ամբողջ կյանքում իրեն եմ շնորհակալ լինելու, որ կենդանի եմ։

Պարզվեց, որ փողը և աթոռակռիվը հաղթում են ամեն ինչին՝ պատվին, պարտքին, շնորհակալ լինելուն, արժանապատվությանը և ոստիկանության գեներալին ուսադիրներին։

Հասկացանք, որ պատիվ չունեք, պարոն գեներալ, գոնե սեփական խոսքի նկատմամբ հարգանք ունեցեք և հիշողություն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռեգինա Պրազյանը:

 

 

kotayk

Լրահոս