15 Հունվարի, 2019

Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվեց ԲՀԿ խմբակցության կողմից առաջադրված Վահե Էնֆիաջյանը։
Ձայները բաշխվեցին հետևյալ համամասնությամբ (2 բացակա, 3 անվավեր)․

Վահե Էնֆիաջյան – 108 կողմ,

Մանե Թանդիլյան – 19 կողմ։Ազգային

ժողովի մյուս երկու փոխնախագահների պաշտոններում քվեարկության արդյունքներով «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը։ Նրանց ձայները բաշվեցին հետևյալ կերպ․

Ալեն Սիմոնյան – 109 կողմ, 20 դեմ, 1 անվավեր, 2 բացակա

Լենա Նազարյան – 124 կողմ, 3 դեմ, 3 անվավեր, 2 բացակա։

Ընդդիմադիր փոխնախագահ ընտրված Վահե Էնֆիաջյանը այսօր արդյունքները հայտարարելուց հետո ծաղիկներ նվիրեց Մանե Թանդիլյանին:

kotayk

Լրահոս