13 Նոյեմբերի, 2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վաճառքի է հանել իր ընտանիքին պատկանող Գյումրիում գործող Անուշարան հրուշակեղենի ֆաբրիկան: Ըստ մեզ հասած տեղեկությունների, Բալասանյանը հրուշակեղենի ֆաբրիկան վաճառում է 800 հազար դոլարին համարժեք դրամով: Թե որն է բիզնեսը վաճառելու պատճառը, պարզ չէ, մանավանդ, երբ հրուշակեղենի ֆաբրիկան տեւական ժամանակ է՝ գործունեություն է ծավալում:

 Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս լուրը ճշտել հենց Սամվել Բալասանյանից, սակայն վերջինս, լսելով հարցը, անմիջապես անջատեց հեռախոսը: Իսկապես, Բալասանյանը չի կարող ինտեգրվել նոր Հայաստանին, որպեսզի պատասխանի նաեւ լրագրողների հարցերին, թեկուզ եւ՝ իր համար անցանկալի:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

kotayk

Լրահոս