13 Հունվարի, 2019

Երեւանի Վարդանանց փողոցում հրդեհի հետեւանքով Ճառագայթային բժշկության կենտրոն տեղափոխված հոր եւ 3 դուստրերի վիճակը կայուն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ճառագայթային բժշկության եվ այրվածքների գիտական կենտրոն այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը։

«Հոր եւ 3 դուստրերի վիճակը ծանր է, բայց կայուն։ Նրանք հիմնականում այրվածքներ են ստացել դեմքի, պարանոցի եւ վերջույթների շրջանում։ Այրվածքները կազմում են մարմնի 15-16 տոկոսը»,– ասԵԼ Է բաժանմունքի վարիչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 13-ին՝ ժամը 07:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման ու օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:42-ին, մարվել՝ 08:52-ին:

Փրկարարները շքամուտքի հատակին հայտնաբերել են քաղաքացի Հ. Խ.-ի (ծնված 1937 թ.) դին: Բնակարանի բնակիչներ Ն. (1968 թ.), Լ. (1998 թ.) և Ի. (1991 թ.) Խ.-ները հոսպիտալացվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրդեհի հետևանքով բնակարանում (150 քմ) ամբողջությամբ արվել են երկու ննջասենյակները, սանհանգույցը և խոհանոցը` գույքով, հյուրասենյակը` մասամբ:

 

 

kotayk

Լրահոս