3 Փետրվարի, 2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը կհարցաքննվի Շիրակի մարզային քննչական վարչությունում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում էլ կհարցաքննվի Գյումրու նախկին քաղաքապետը։

Քրեական գործը վերաբերում է Թումո կենտրոնին հատկացված քաղաքային զբոսայգու շինություններին։ Վիճարկվում է այն հարցը, որ կան տարածքներ ու շինություններ, որոնք Վարդան Ղուկասյանն օտարել է այլ անձանց։

kotayk

Լրահոս