12 Փետրվարի, 2018
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, պատժի մեղմացման հարցով ներման խնդրագիր է ներկայացրել Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ 2014 թվականին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 17 տարվա ազատազրկման էր դատապարտել նրան Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության եւ ապօրինի զենք կրելու մեղադրանքով:

Նա արդեն 5 տարի կրում է իր պատիժը «Արթիկ» ՔԿՀ-ում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանն ասաց. «Ամեն ինչ Դուք գիտեք, ինչ-որ Դուք գիտեք, մենք չգիտենք, բոլոր էս երկրի անցուդարձին, չգիտեմ` ինչ կա, չկա, բոլորից տեղյակ եք, Դուք ոչ թե չորրորդ իշխանություն եք, Դուք հա՛մ առաջին եք, հա՛մ երկրորդ եք, հա՛մ երրորդ, ես հեչ բանից խաբար չեմ»:

Նշենք, որ ժամանակին այդ նույն ՔԿՀ-ում իր պատիժն է կրել նաեւ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հայտնի փոխհրաձգությունից հետո:

kotayk

Լրահոս