8 Հունիսի, 2020

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են: Այդ մասին պետության ղեկավարը հայտնում է Ֆեյսբուքում գրառմամբ:

«Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաև երեկ:

Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարևոր է, որ մենք բոլորս առողջ ենք և ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:

Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի», – գրում է Փաշինյանը:

Իր և ընտանիքի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին վարչապետը հայտարարել էր մեկ շաբաթ առաջ: Փաշինյանի հավաստմամբ՝ թե՛ ինքը և թե՛ ընտանիքի անդամները թեթև են տարել հիվանդությունը, գրեթե չեն ունեցել ախտանիշներ:

kotayk

Լրահոս