27 Սեպտեմբերի, 2017

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» աղբյուրների տվյալներով` Կոտայքի նախկին մարզպետ, այնուհետև ՀՀ վարչապետի խորհրդական Կավալենկո Շահգալդյանը առաջիկա ամիսներին արտագաղթելու է Հայաստանից` մշտական բնակություն հաստատելով Գերմանիայում:

Այս օրերին նա հիմնականում զբաղված է իր բիզնեսը վերոհիշյալ երկիր տեղափոխելու կամ այնտեղ նոր բիզնես սկսելու գործերով: Աղբյուրի պնդմամբ, որոշ ժամանակ անց Գերմանիա կմեկնի նաև Կավալենկոյի որդին՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը:

Ինչո՞ւ հայր ու որդի Շահգալդյանները հեռանկար չեն տեսնում Հայաստանում` չենք կարող ասել: Բայց նրանք իշխանության վերնախավում են և им виднее…»:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս