30 Հունվարի, 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի նոր խորհրդական Մհեր Տերտերյանը, ով նախկինում Ղազախստանի Ակտոբե քաղաքի «Ուրարտու» մշակութային կենտրոնի փոխնախագահն էր, Բարձրաստիճան Պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներակայցրել պաշտոնսը ստանձնելու դրությամբ հայտարարգիր:

Նորանշանակ խորհրդականը, որպես շարժական գույք հայտարարագրել է LEXUS LX 570 ավտոմեքանա:

Վերջինս  պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ տիրապետում է  21 810 000 Ղազախական տենգե բաժնեմասերի, հանձնած փոխառություններից ստացել է 145000000 ՀՀ դրամ, 57000000 Ղազախական տենգե, իսկ դրամական միջոցները հոտևյալն են` 6,294 ԱՄՆ դոլար, 20 Եվրո, 5,963,531 ՀՀ դրամ, 5,500,000 Ղազախական տենգե:

Վերջում ներկայացնենք Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները, որոնք ձևավորվել են տրված փոխառությունների դիմաց ստացած տոկոսներից `5,661,533 ՀՀ դրամ , 824,366 Ղազախական տենգե, իսկ աշխատանքի վարձատրությունից  500 417 Ղազախական տենգե:

Հայտարարագրից հասկանալի է դառնում, որ նորանշանակ խորհրդականը բավականին մեծ կարողության տեր է, և ընդհանրացնելով դրամական միջոցները վերջինս տիրապետում է ավելի քան 300,000 ԱՄՆ դոլարի:

kotayk

Լրահոս