9 Օգոստոսի, 2021
«Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. մայիսի 31-ի որոշմամբ բավարարել էր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի դիմումը, որի դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը բերել էր վերաքննիչ բողոք:

Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ նախքան Ռուբեն Վարդազարյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելը, Դատախազությունը պետք է դիմեր ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ և ստանար վերջինիս համաձայնությունը: Եվ այնքանով, որքանով չէր դիմել, ըստ Առաջին ատյանի դատարանի, թույլ է տվել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների խախտում:

ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի հիմնական բովանդակությունը հանգում էր նրան, որ կոնկրետ տվյալ քրեական գործի համատեքստում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունն ստանալու, այսինքն Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգ չէր կարող կիրառվել:

Քննարկելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ ՀՀ վերաքննիչ դատարանն իր այսօր հրապարակած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է այն և բեկանել ՀՀ առաջին ատյանի դատարանի որոշումը»,-նշել է նա:

Իրավաբան.net
kotayk

Լրահոս