7 Դեկտեմբերի, 2018

Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ: Մեր բողոքները մերժվել են: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ դա բողոքարկվելու է:

Հիշեցնենք, որ 5 օր շարունակ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, քննում էր Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

«Ըստ դատարանի՝ նա պետք է կալանավորվի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,-ասաց Ալումյանը:

Ժամը 18:00-ին պաշտպանները համատեղ ասուլիսով հանդես կգան:

kotayk

Լրահոս