24 Նոյեմբերի, 2020
ՀՀ Հանրային խորհրդից հայտնում են.
Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը դիմել է ՀՀ Հանրային խորհրդին՝ աջակցելու իրեն Շուշիի թանգարանից դուրս բերել և Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխել արվեստի բազմաթիվ գործեր, որոնք նշանակալի ժառանգության մաս են կազմում:
Հանրային խորհրդի արտահերթ նիստի ընթացքում հարցը քննարկելուց հետո որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ Վիգեն Ավետիսի ղեկավարմամբ, և լիազորել նրան հանդես գալ Հանրային խորհրդի անունից, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում հնարավոր լինի քայլեր ձեռնարկել հարցի լուծման ուղղությամբ:

kotayk

Լրահոս