22 Հունվարի, 2021

Այսօր՝ հունվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 39-ամյա Արևշատ Ղ.-ն իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Եղվարդի խճուղում՝ Դավիթաշենի փոքրիկ կամրջի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Լյուդվիգ Օհանյանն ու Պարույր Մելքոնյանը: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արտավազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին

kotayk

Լրահոս