13 Հուլիսի, 2021

Վրաստանի ընդդիմադիր հեռուստաընկերությունների ներկայացուցիչները և ընդդիմության անդամները ուժով մտել են օրենսդիր մարմնի նիստերի դահլիճ: Ընդդիմության պատգամավորները պահանջում են, որ շենքի մուտքի մոտ հավաքված բոլոր վրացի լրագրողները, որոնք պահանջում էին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը, թողնեն մտնել խորհրդարան:

Ինչպես արդեն հայտնել ենք, կիրակի օրը Թբիլիսիում մի քանի հազար մարդ եկել է խորհրդարանի շենքի մոտ`պահանջելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշիլիի հրաժարականը՝ կապված TV Pirveli- ի օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան հետ:

«Պիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշքարավան, որը տուժել էր հուլիսի 5-ի իրադարձությունների ժամանակ, հիվանդանոցում մի քանի օր մնալուց հետո մահացել է։

 

kotayk

Լրահոս