mnews

16 Ապրիլի, 2021

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ի երեկոյան վերջինիս մասնակցությամբ տեղի էր ունեցել վրաերթ, ինչի հետևանքով փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնը մահացել էր:

«Հարգելի լրագրողներ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վերջինի պաշտպանները՝ ես և իմ գործընկեր՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը խնդրում ենք ներողամիտ լինել դեպքի վերաբերյալ առանձին-առանձին հնչեցված հարցերին չպատասխանելու մեր մոտեցման կապակցությամբ, ուստի խոստանում ենք առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։

Այս պահին կարող ենք ընդամենը նշել, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկը ապահովագրված չի կարող լինել»,- Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը։

Սիմոն Մարտիրոսյանը վրաերթի է ենթարկել չթույլատրվող հատվածում փողոցը հատող քաղաքացուն, որը մահացել է

kotayk

Լրահոս