14 Փետրվարի, 2017

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում փետրվարի 12-ին 33-ամյա ծննդկան է մահացել: Մահացած ծննդկանը Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակչուհի, 33-ամյա Անժելա Ղազարյանն է: Այսօր՝ փետրվարի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը հայտնեց, որ կինը գիշեր ժամը 03:00-ին բնական ճանմապարհով լույս աշխարհ է բերել տղա երեխա, իսկ արդեն 03:15-ին կնոջ վիճակը վատացել է, նրա մոտ սկսվել է արյունահոսություն եւ առավոտյան ժամը 06:00-ին 33-ամյա կինը մահացել է:

Ըստ Մոսինյանի՝ պատճառը արգանդի պատռվածքն է եղել, տրոմբոէմբոլիան:

«Սա Անժելա Ղազարյանի 4-րդ ծննդաբերությունն էր: Նա տարիների ընթացքում նաեւ հղիության արհեստական ընդհատումներ է արել, ինչի արդյունքում էլ արգանդի վիճակը լավ չի եղել»:

Նշենք, որ հղիի ծննդաբերությունը վարել է Մարինե Մակիչյան, կնոջ հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժշկական կենտրոնի բժիշկներին:

Ծնվելուց անմիջապես հետո մահացած ծննդկանի երեխային տեղափոխել են Երեւան:

Լուսանկարը՝ hetq.am-ի:

kotayk

Լրահոս