14 Մարտի, 2021

Երբ ձեր ընկերները զոհվում էին, աչքերը երկնքի լազուրին հառած, հաստատ չէին մտածում, որ իրենց ողջ մնացած ընկերները գնալու են իրենց սպանողի մոտ, գնալու են նեռի մոտ, որ իրենց նման տասնյակ հազարավորների երազանքն ու կյանքը անավարտ թողեց…

Մի արեք, տղերք… երբ ձեր ընկերները զոհվում էին, երազում էին, որ ուժեղ Հայրենիք են ունենալու, ու հաստատ չէին մտածում, որ հետո դուք գնալու եք էդ հայրենիքը կործանած ցեղասպան տականքի մոտ…

Ձեր ընկերները երազում էին, որ Պապ թագավորի, Մխիթար Սպարապետի վրեժը պիտի լուծեն ու հաստատ չէին սպասում, որ գնալու եք նստեք Պապին ու Մխիթարին սպանած տականքի սերունդի հետ նույն սեղանի շուրջ…
Մի արեք, տղերք…

Ձեր ընկերները զոհվեցին, որ դուք ապրեք, տղերք, բայց ապրեք գլուխներդ բարձր…
Տղա մնացեք, տղերք…

Կռված Զինվորն ինձ համար սրբություն է…
Սրբություն մնացեք, տղերք…

Լուսինե Հարոյանի ֆեսբուքյան էջից

kotayk

Լրահոս