mnews

10 Նոյեմբերի, 2020

Ռուսաստանի Դաշնության խաղաղարարների տեղակայման առումով՝ սա լավագույն տարբերակն էր, որը մշակվեց շատ կարճ ժամանակահատվածում։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթուղթը շատ ավելի խաղաղարար ուժերի տեղակայմանն է բնորոշ։ Այս մասին քիչ առաջ «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը միտք հայտնեց նաեւ, թե ստորագրված համաձայնագիրն առավելագույնն էր, որը կարելի էր ունենալ այս պայմաններում։

«Շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնությանը, որ այդ աջակցությունը ստացանք»,- հավելեց Տոնոյանը։

«Շարունակելու ենք բարեփոխումները, վերափոխելու ենք մեր զորահավաքային համակարգը։ Մենք շատ ուժեղ ենք դուրս եկել այս իրավիճակից, շատ ուժեղ», – ասաց Դավիթ Տոնոյանը։

Hraparak.am

kotayk

Լրահոս