8 Նոյեմբերի, 2018

Փաշինյան Նիկոլն աստիճանաբար քրեականանում է: Բանն այն է, որ առաջիկա արտահերթ ընտրություններում, նրա ղեկավարած կուսակցության կողմից, այս կամ այն ձևաչափով մասնակցելու են քրեական հեղինակությունները: Եվ եթե նախկին իշխանությունների կողմից օգտագործվում էին անձամբ քրեական հեղինակությունները, ապա Փաշինյան Նիկոլը որոշել է միջնորդավորված օգտվել նրանց ծառայություններից:

Ըստ մամուլի հրապարակումների, ոչ մի իշխանություն չի կարողանում ընտրությունների գնալ առանց կրիմինալի ծառայությունների: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է թաքցնել այդ ծառայությունները` իր ընտրական ցուցակներում ներգրավելով ոչ թե անմիջապես կրիմինալի ներկայացուցիչներին, այլ նրանց ընտանիքի անդամներին: Մասնավորապես, Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող ընտրատարածքում ՔՊ-ն մտադիր է առաջադրել հայտնի քրեական հեղինակություն Տույի քրոջը:

Մեր դիտարկմամբ, սա միակ դեպքը չէ: Մեզ հայտնի են բազմաթիվ այլ դեպքեր, երբ այս կամ այն քրեական հեղինակության ազգականը, փորձում է ընդգրկվել Փաշինյան Նիկոլի ղեկավարած կուսակցության շարքերը: Մենք, իհարկե, առաջիկայում կհրապարակենք այդպիսինների անունները: Իսկ այժմ միայն փաստում ենք. առաջիկայում ունենալու ենք կրիմինալի հետ սերտաճած իշխանություն, այսինքն` կրիմիլակոտակրատիա:

Shame.am

kotayk

Լրահոս