17 Փետրվարի, 2021

Նա նոյեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի աջակցության հանրահավաքի կազմակերպիչներից էր՝ Թալինից մարդկանց էր հավաքել, բերել Երևան։

Սափեյանը 2008 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական փուլում Լևոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի պետն էր, և հունվարի 27-ին մի ծեծկռտուքից հետո նրան ու եղբորը մեղադրանք առաջադրվեց խուլիգանության հոդվածով և Ժորա Սափեյանը երկուսուկես տարի կալանք կրեց ու ազատվեց միայն 2010 թվականին:

2019թ. նոյեմբերին էլ Սափեյան եղբայրներն իրենց որդիներով, ու զենքի սպառնալիքով ներխուժել էին «Թալին» ջրօգտագործողների ընկերություն՝ պահանջելով իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ:

kotayk

Լրահոս