15 Դեկտեմբերի, 2020

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս փաստաթուղթը վկայություն է այն մասին, որ նախօրոք իշխանությունները, վստահաբար, տեղյակ են եղել լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին: Աներկբա է, որ ոչ թե օրեր, այլ գուցե և ամիսներ առաջ: Լրջանալու և պատրաստվելու փոխարեն իշխանությունները զբաղված են եղել, թերևս, ֆեյքեր բուծելու և մանիպուլյացիաներ մշակելու գործով: Ինչո՞ւ: Որովհետև պարզ է, որ ամեն ինչ կանխորոշված էր: Պատերազմի ընթացքում չունեինք, ինչ խոսք, էժանագին շոուների պակաս` սկսած «իշխանական» ընտանիքից, ավարտած որոշ պատգամավորների ճղճիմ մեկնաբանություններով ու նկարներով:

Վարագույրն իջավ` այս կողմում թողնելով հազարավոր զորհեր, հազարավոր վիրավորներ, անդառնալի կորուստներ…
Ցավոք, իշխանական կրկեսը շարունակվում է…
Հ. Գ. Դեռ ինչե՜ր են ի հայտ գալու»։

 

 

 

kotayk

Լրահոս