5 Հունիսի, 2020

«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանի մայր բուհի շուրջ ընթանում են խիստ կասկածելի և ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ։ Թե՛ կրթության փորձագետները, թե՛ համալսարանի բազմաթիվ դասախոսներ պարբերաբար նշում են, որ ԵՊՀ-ն ներկայումս գտնվում է իր պատմության մեջ աննախադեպ խորագույն ճգնաժամի մեջ, որի հիմնական պատասխանատուներն են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարարը։

Իշխանափոխությունից հետո վերջիններիս հաջողվեց սպառնալիքների միջոցով ռեկտորի պաշտոնից հեռացնել Արամ Սիմոնյանին, որից հետո ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց Սիմոնյանի հետ 10 տարուց ավել աշխատած, բայց, ինչպես համալսարանում են ասում, նրան «գցած» Գեղամ Գևորգյանը։

Նշանակվելով պաշտոնակատար՝ նա փորձեց ազատվել իշխանության համար անցանկալի կադրերից և հակամարտության մեջ մտավ ԵՊՀ արհմիության ու ուսանողական կենտրոնի ղեկավարների հետ։ Եվ ոչ միայն»:

kotayk

Լրահոս