25 Հոկտեմբերի, 2019

  «Փաստ» թերթը գրում է.

«Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Այվազյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. տարեկան հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ա. Այվազյանը 2018թ. հարկային տարում 3 373 683 ՀՀ դրամով ձեռք է բերել անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույց:

2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 18 360 000 ՀՀ դրամ, 52 600 եվրո և 63 400 ԱՄՆ դոլար: 2018թ. հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 18 840 000 ՀՀ դրամ, 51 400 եվրո և 63 400 ԱՄՆ դոլար:

2018 թվականին աշխատավարձից գոյացած եկամուտների հանրագումարը կազմել է 4 018 613 ՀՀ դրամ:

Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները ենթաբաժնում էլ նշված է 3 373 683 ՀՀ դրամ եկամտի մասին, որը պաշտոնյան ստացել է բնամթերքի տեսքով: Հավելենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 9-ին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն Ա. Այվազյանի նկատմամբ վարչական տույժ կիրառելու որոշում էր կայացրել:

Նշանակվել էր 200 000 դրամի չափով տուգանք, քանի որ նա չէր ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը»:

 Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
kotayk

Լրահոս