«Կարծում եմ, որ այստեղ ինչ-որ խաբեության խնդիր կա։ Պետական տուրքի մասին ինչ-որ փոփոխություն է կատարվել դատական հայցեր ներկայացնելու մասով։
Նախկինում քաղաքացիները վարչական մարմնի որոշումների բողոքների մասով պետական տուրքից ազատված էին, որի գումարը կազմում է 4000 դրամ։ Այս օրենքի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նման դրույթ նախատեսված չի եղել։
Իսկ երկրորդ ընթերցման ժամանակ, չգիտեմ որտեղից, այդ նախագիծը հայտնվել է և ներառվել հենց այս օրենքի փաթեթի մեջ, որի մասով, ըստ էության, քննարկում չի եղել:
Կարծում եմ, որ ԱԺ-ն չպետք է նման ձև վարվեր, և պետական տուրքի մասով օրենք չպետք է ընդունվեր։ Այստեղ մի շարք խնդիրներ կան։
Նախ՝ մարդու պաշտպանվելու իրավունքից է սահմանափակվում դա, որովհետև քաղաքացին այսօր 1000-2000 դրամանոց վարչական տուգանքների համար չի վճարի 4000 դրամ պետտուրք, որպեսզի վարչական դատարանով բողոքարկի։ Հիմա՝ բողոք ներկայացնելուց առաջ քաղաքացին պետք է 4000 դրամ վճարի՝ անկախ վարչական ակտի գումարի չափից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում