4 Հոկտեմբերի, 2019

«Փաստ» թերթը գրում է.

«Ներդրումների թեման իշխանությունների համար ամենացավոտներից է. խոստացվել էր ներդրումային բում, իսկ իրականում ներդրումների ծավալները փաստացի նվազել են:

«Փաստ» թերթի տեղեկություններով, մինչև ԱՄՆ մեկնելը Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ-ում բավականին ընդլայնված կազմով փակ հանդիպում է ունեցել ԱԳՆ պատասխանատուների ու դիվկորպուսի առանցքային ներկայացուցիչների, ՀՀ համար գերկարևոր պետություններում հավատարմագրված դեսպանների հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպմանը Փաշինյանը եղել է բավականին վրդովված և խոսել է շատ չոր ու կոշտ՝ դիվանագիտական քաղաքականության պատասխանատուներին մեղադրելով կատարյալ անգործության մեջ։

Նա դժգոհել է հատկապես ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչից, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Չինաստանում ՀՀ դեսպաններից, թե «նման գիգանտները պետք է շահագրգիռ լինեն ՀՀ-ում խոշոր գումարների ներդրման հարցում, բա դուք ինչի՞ համար եք»։ Նա հստակ հանձնարարականներ է տվել՝ հորդորելով մինչև տարեվերջ ներդրումային հարցերի հետ կապված հատուկ զեկույց կազմել, թե ինչ առաջանցիկ քայլեր են արվել այդ ընթացքում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս