30 Մայիսի, 2019

«Փաստ» թերթը գրում է.

«Մայիսի 30-ին ԵՊՀ կառավարման խորհրդի նիստը պետք է ընտրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Թերթի տեղեկություններով՝ ԿԳ նախարարությունն իր բոլոր լծակներով փորձում է ռեկտորի ժ/պ նշանակել ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանին, ում աշխատանքից ամիսներ առաջ ազատել էր Արամ Սիմոնյանը՝ վստահությունը կորցնելու հիմքով, իսկ ավելի ստույգ՝ իշխանությունների հետ գաղտնի համագործակցության և կասկածելի գործարքների գնալու համար:

Ըստ տեղեկությունների, Գևորգյանի լոբբինգով զբաղվում է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով ներքին կարգով պատասխանատու է նաև բուհերի հետ տարվող քաղաքականության համար: Սակայն լուրերի համաձայն, ԵՊՀ-ում այլ տրամադրություններ են տիրում, քանի որ նրանք ռեկտորի ժ/պ պաշտոնում ցանկանում են տեսնել ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորին՝ Արարատ Մալխասյանին: Երեկ շրջանառվում էր նաև Վահե Հովհաննիսյանի անունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

kotayk

Լրահոս