12 Մայիսի, 2017
  

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նախորդ տարի ավելի քան 185 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ է ունեցել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:

Այսպես, Մկրտումյանը հայտարարագրել է 185 հազար 790 ԱՄՆ դոլար փոխառություններ եւ 23 միլիոն 783 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 16 միլիոն 591 հազար եւ 376 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 6 միլիոն 815 հազար դրամն էլ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսը կամ հատուցումը:

Պաշտոնյայի դրամական միջոցները նախորդ տարի ավելացել են 3 միլիոն դրամով: Տարեսկզբին նա ունեցել է 17 միլիոն, իսկ արդեն տարեվերջին՝ 20 միլիոն դրամ:

Կինը՝ Մարինե Մկրտումյանը, հայտարարագրել է միայն 30 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում։

 

kotayk

Լրահոս