23 Նոյեմբերի, 2018

 «Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան: Բացի այդ, հայտարարագրել է նաեւ «TOYOTA COROLLA 1.8» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հայկ Մհրյանի դրամական միջոցները կազմել են 49 000 ԱՄՆ դոլար եւ 8500 եվրո:

2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 2 918 620 ՀՀ դրամ:

Նշված հանրագումարից աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 567 500 ՀՀ դրամ: Կենսաթոշակից ստացած եկամուտը կազմել է 1 451 120 ՀՀ դրամ:

Ստացված փոխառությունները (վարկերը) կազմել են 395 000 ՀՀ դրամ, 140 000 ՀՀ դրամ եւ 365 000 ՀՀ դրամ:

Նշենք, որ Հայկ Մհրյանը Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել հոկտեմբերի 29–ին: Հրապարակված կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ նա ոստիկանության փոխգնդապետ է եւ ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, պարգեւատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով եւ մեդալներով»:

Մանրամասներն՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս