7 Սեպտեմբերի, 2019

«Փաստ» թերթը գրում է. 

««Սասնա ծռերից» Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, որը տեղի ունեցավ նախօրեին, մեղմ ասած, ամենասովորական տեղեկություններից չէր: Այն բավականին բուռն արձագանք ստացավ:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ «Սասնա ծռերին» ակտիվացնելով՝ Փաշինյանը մի կողմից նպատակ ունի իր իշխանությանը սպառնացող քաղաքական խմբերի դեմ նոր դիմակայության օջախ ստեղծել, մյուս կողմից՝ «ծռերը» մի յուրատեսակ «քաղաքական մուրճի» դեր են կատարելու նաև ներիշխանական լարվածության օջախները կոշտ հակազդեցությամբ հանդարտեցնելու առումով: Թերթը տեղեկացել է նաև, որ հանդիպումը բավականին բուռն արձագանք է ստացել նաև պետական կառույցներում։

Մասնավորապես, թերթի՝ ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանության վերին օղակի ներկայացուցիչները դժգոհ են, որ վարչապետը բարձր մակարդակով ընդունել է Երևանում ահաբեկչություն կատարած խմբի ղեկավարությանը, խումբ, որը երեք ոստիկանի մահվան պատճառ է դարձել»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս