22 Մայիսի, 2019

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, լիբանանյան ELARD կազմակերպությունը, որին ՀՀ կառավարությունը 400 հազար դոլար է վճարել «Լիդիան Արմենիա» ընկերության հանքի էկոլոգիական փորձաքննության համար, արդեն կազմել է նախնական եզրակացությունը, որը, ընդհանուր առմամբ, դրական է հանքը շահագործողի համար։

Մենք տեղեկացանք, որ ընդամենը 5 ոչ էական դիտողություն են նշել, որը պետք է շտկի ընկերությունը՝ հանքի վերագործարկումից առաջ։ Եզրակացությունը դեռ շահառուին չի ներկայացվել»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 22.05.19թ. համարում:

kotayk

Լրահոս