23 Սեպտեմբերի, 2020

Բա վերջին նորությունները իմացա՞ք: Արցախի Հանրապետության նախագահ Արային Հարությունյանը «երազում է լինել Նիկոլ Փաշինյանի ենթական»:

Հետաքրքիր ձևակերպում է, չէ՞:

Արցախի նախագահը ուզեցել է ասել, որ նա սպասում է այն օրվան, երբ Արցախն ու Հայաստանը կմիավորվեն, սակայն փաստացի Արցախի ղեկավարը «սեփական տան խոհանոցային մակարդակի խոսակցությունները» չի տարբերում՝ որպես պաշտոնյա իր ունեցած ելույթների տրամաբանությունից: Կարող է հարց առաջանալ, թե ի՛նչ է անում Արայիկ Հարությունըանը և ի՞նչի համար է նա դա անում, ինչո՞ւ են Արցախից պարբերաբար կազմակերպվում «քծնաքի երեկոներ» ուղղված Հայաստանի ղեկավարությանը: Ինձ մոտ մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ «շարքային Հարությունյանին» իրոք պետք է փրկել:

Իրականությունը կայանում է հետևյալում. Արցախում կայացած նախագահական վերջին ընտրություններին թե Նիկոլ Փաշինյանը, թե նրա «կոալիցիոն գործընկերներ» սորոսական ուժերը Արցախում աջակցում էին այլ թեկնածուին և հիմա Արայիկ Հարությունյանը փորձում է ամեն պատե առիթ օգտագործի, որ Նիկոլ Փաշինյանի ապացուցի իր «աննախադեպ և անմարդկային» նվիրվածությունը:

Արայիկ Հարությունյանը իր այսպիսի քայլերով փորձում է նաև դիրքավորվել Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ որպես Նիկոլ Փաշինյանի իշխանության կցորդ, ինչը մինչ այս երբեք չի եղել պաշտոնական Երևանի և պաշտոնական Ստեփանակերտի փոխարաբերություններում:

Արայիկ Հարությունյանը, սակայն չի գիտակցում մի բան, որ նման պահված դրսևորելով հայաստանյան քաղաքական փոփոխություններից հետո նա դեռ պետք է նոր եկող իշխանությունների հետ աշխատի և դա անելու համար ճիշտ կլինի չայրել թե քաղաքական կամուրջները բոլորի հետ բացի Նիկոլից, թե ադեկվատության «ենթակամուրջները»:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

kotayk

Լրահոս