10 Ապրիլի, 2021

Նշենք, որ ներկայումս Կամո Հովհաննիսյանը ԵԿՄ Լոռու մարզային կառույցի ղեկավարն է: Ինչ է կատարվել, ինչու են ՌՈ մարզային նախկին պետն ու մարզպետը բախվել, ArmLur.am-ը զրուցեց մարզպետ Արամ Խաչատրյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը որեւէ մեկի հետ չի բախվել, ոչ մեկի չի ծեծել, իրեն էլ ոչ մեկ չի կարող ծեծել. «Երեկ չէ առաջի օրը Երևանում եմ եղել, հիմա տանն եմ ու պատրաստվում եմ գնալ հոգեհանգստի: Չգիտեմ, թե այս ինչ լուրեր են տարածվում ու ինչ աղմուկ են բարձրացնում: Ինձ ծեծի չեն ենթարկել ու չեն էլ կարող ենթարկել: Ես ընդհակառակը շատ լավ հարաբերությւնների մեջ եմ եղել եւ պատերազմի ընթացքում եւ առհասարակ 90 թվականներից մինչ այսօր Կամո Հովհաննիսյանի հետ: Ձեզ հավաստիացնում եմ նման բան չի եղել ու չգիտեմ այս աղմուկը որտեղից է բարձրացել եւ կրկնում եմ՝ Կամո Հովհաննիսյանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ»:

kotayk

Լրահոս