5 Ապրիլի, 2021
Դեռևս 2019 թվականի մայիսի 31-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով իրավունքի ուժով ստեղծվեց քննիչ հանձնաժողով՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։

Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը ղեկավարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ու թեև այդ հանձնաժողովն օրենքով սահմանված վեց ամիսն աշխատելուց հետո դիմեց ԱԺ-ին և ևս վեց ամսով երկարացրեց ժամկետը՝ աշխատանքների ավարտից հետո եզրակացություն հրապարակելու պայմանով, օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հանձնաժողովի նախագահ Անդանիկ Քոչարյանն ասել էր, թե հանձնաժողովի պատրաստած զեկույցը չի հրապարակվի, և 97 էջանոց փաստաթղթի վերաբերյալ խորհրդարանում ինքն ընդամենը ծավալուն ելույթ կունենա։ Անդրանիկ Քոչարյանը այս որոշումը հիմնավորելու համար հետևյալ պատճառաբանությունն էր ներկայացրել, թե իրենք չեն ցանկանում, որ զեկույցը քաղաքական նպատակներով օգտագործվի, որ 44-օրյա պատերազմը մեզ ստիպում է շատ զգույշ լինել, որովհետև բանակը կրել է մեծ կորուստներ, հետևապես՝ որոշել են սահմանափակվել միայն ելույթով: Մինչդեռ, ավելի վաղ քննիչ հանձնաժողովի նախագահն ասել էր, որ իրենց ձեռքի տակ հազարավոր էջերից բաղկացած ցուցմունքներ ունեն, հարյուր ժամից ավելի տեսանյութեր, մեկ տարվա ընթացքում ամբողջացրել են այն նյութերը, որոնք կկարողանան լույս սփռել քառօրյա պատերազմի վրա, իհարկե, շեշտելով, որ չեն հրապարակվի պետական և ռազմական գաղտնիք պարունակող հատվածները:

168.am-ի տեղեկություններով, սակայն, իշխանությունն ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացությունը չհրապարակելու որոշում է կայացել ոչ թե Անդրանիկ Քոչարյանի վերը նշած պատճառների, այլ ընդամենը մեկ անձի պատճառով, և այդ մեկ անձը ԳՇ պետ Արտակ Դավթյանն է, որը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է օպերատիվ վարչության պետը։

Մեր տեղեկություններով՝ Արտակ Դավթյանին քննիչ հանձնաժողովում տրվել են բազմաթիվ հարցեր, որոնց, սակայն, Դավթյանը կա՛մ չի պատասխանել, կա՛մ պատասխանել է մասամբ և կցկտուր, իսկ հանձնաժողովի որոշ անդամների մոտ Դավթյանի տված պատասխաններն առաջացրել են նոր հարցադրումներ, որոնք, սակայն, պատասխաններ չեն ստացել։

Մանրամասները՝ 168.am-ում:

kotayk

Լրահոս