14 Հոկտեմբերի, 2018
 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը առաջիկայում կհրապարակի Bloomberg գործակալությանը տված Ռ.Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տեքստը, որպեսզի հանրությունը ծանոթանա երկրորդ նախագահի տեսակետներին գալիք ընտրությունների և դրանց իր մասնակցության վերաբերյալ։ Այդ մասին Aysor.am-ին ասաց Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Տեղի է ունեցել որոշակի անախորժություն։ Նախագահ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg մեդիաընկերությանը, հարցազրույցը բավականին տևական էր, և տևել է մոտավորապես մեկ ժամ։ Հրապարակման մեջ տեղ են գտել ընդամենը մի քանի նախադասություններ։ Եվ գալիք շաբաթ մենք մեդիաընկերության համաձայնությամբ պատրաստվում ենք հրապարակել հնարավորինս ամբողջական տեքստը, որպեսզի հանրությունը ծանոթանա», – ասաց Վ.Սողոմոնյանը։

«Ցավում եմ, որ մինչ այդ ուղղակի ոչ բարեխիղճ ձևով որոշակի հատվածներ հարցազրույցից տեղ են գտել լրատվամիջոցներում, թեև դրանք չեն տարածել ոչ ես, ոչ Bloomberg մեդիաընկերությունը։ Այդքանով, իմ կարծիքով, տեղի է ունեցել անբարեխիղճ մոտեցում լրագրողական աշխատանքում», – նշեց նա։

Վ.Սողոմոնյանն ընդգծեց, որ հարցազրույցի գրեթե ամբողջական տարբերակը առաջիկայում կհրապարակվի։

Մանրամասները՝ Aysor.am-ում:

kotayk

Լրահոս