mnews

3 Օգոստոսի, 2021

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այսօր ԱԺ-ում Արուսյակ Ջուլհակյանի դիտարկմանը.

ՔՊ խմբակցության մի քանի նատաշա շարունակում են իմ կարոտն առնել՝ կախվելով համապատասխան քաղաքական օրգաններիցս։

Լավ է, արջ չեն, թե չէ մեղր էլ կբերեին։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը, այսօր ԱԺ-ում դիմելով ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին, հարցրել էր.

«Քիչ առաջ էստեղ հնչեց ակնարկ, որից կարելի է եզրակացնել, որ ցանկացած մարդ, որը երբևէ եղել է Թուրքիայում, անկախ այցի նպատակից, կարող է կասկածվել որպես գործակալ:

Հիշեցի, որ 2017-ի սեպտեմբերին ՀՀԿ փոխնագխագահ Արմեն Աշոտյանը Եվրանեսթի շրջանակներում գտնվում էր Բաքվում: Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք այստեղ նույնպես հնարավոր է ռիսկի առկայություն, որ նա, անկախ իր կամքից, հավաքագրվել է որպես Բաքվի գործակալ»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

kotayk

Լրահոս