11 Մայիսի, 2017

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն «Տույը»` Արթուր Ղազարյանը, մայիսի 8-ին Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում մի հրաշալի հուշաղբյուր-խաչքար է կանգնեցրել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ի տեսագրությունից:
«Հայկ Ղազարյանի հուշաղբյուր-խաչքարը նվիրվում է ապրիլյան պատերազմի հերոսներին»,- փորագրված է հուշարձան-խաչքարի վրա:

«Տույի» շնորհիվ կազմակերպված այս գեղեցիկ արարողության ժամանակ, որին բազմաթիվ հյուրեր էին մասնակցում, մի հետաքրքիր դրվագի ականատես եղանք:

Թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը աղոթքի ժամանակ սրբազանի գավազանը ի պահ տվեց «Տույին»: Տույը չնայած չոմբախի պես էր պահել, բայց մոտ 10–15 րոպե սրբազանի գավազանակրի դերն էր տանում»:

Մանրամասները` «Փաստ» թերթի այսօրվա համարում:

 

kotayk

Լրահոս